Կաննի կինոփառատոնին ներկայացված ռուսական ֆիլմերի մասին La Croix-ում Առնո Շվարցը գրում է, որ նրանք ստեղծում են սարսափելի կերպարը «ժամանակակից Ռուսաստանի՝ ապահումանիզացված, տանջանքների դատապարտված հոգիներով բնակեցված, ենթակա հասարակական հարաբերություններում դաժան վերաբերմունքի, հեղինակությունների նկատմամբ անտարբերության և իշխանությունների երկդիմության: Ռուսաստանն առանց հավատի ու օրենքի, գլխիվայր շրջված արժեքներով, որտեղ նրանք, ովքեր դեռ փորձում են պաշտպանել իրենց համերկրացիների շահերը, դիտարկվում են իբրև «ֆաշիստներ», ժողովրդի դավաճաններ»:
Ցավում եմ, բայց այդ գնահատականը ինձ չափազանցված չի թվում ՝ գրում է Ժան-Իվ Լավուրը La Croix-ում: Վերջապես մենք պետք է հաշտվենք իրողությանը, որ վաղուց արդեն նորություն չէ՝ Ռուսաստանը Եվրոպա չէ, ոչնչում չի կիսում մեր արևմտյան արժեքները՝ ոչ լիբերալիզմը քաղաքականության մեջ, ոչ հումանիզմը փիլիսոփայության ու բարոյականության մեջ: Այս արժեքների հիշատակումը Ռուսաստանում համարյա անխուսափելի հարուցում է հեգնական դիտողությունների ու խորթացումի՝ հանուն ռուսական առանձնահատուկ ազգային արժեքների: Այո, Ռուսաստանի արժեքները լիովին հակադիր են մեր արժեքներին՝ անհատականությունը, որ ենթարկված է կոլեկտիվ ու ազգային ընդհանրության աներկբա պահանջներին, երբեք այնտեղ չի հասել ինքնուրույնության և նրա իրավունքները միշտ ճնշվել են: Երբեք արդարադատությունը Ռուսաստանում անկախ չի եղել գործադիր իշխանությունից և երբեք չի կարողացել հաղթել ամենաուժեղին: Պետությունը երբեք Ռուսաստանում չի եղել խորհրդարանի վերահսկողության տակ, որը երբեք արժանի չի եղել այդ անվանը՝ ոչ օրենսդրության, ոչ սոցիալական համերաշխութան առումով, որ անհետացավ ԽՍՀՄ-ի հետ: Մշակույթի, բարոյականության կամ քաղաքական սկզբունքների ոչ մի տարր Ռուսաստանում երբեք ի զորու չի եղել կարգավորել դաժանությունը մարդկանց միջև: Վերջապես՝ Ռուս ուղղափառ եկեղեցին տարածում է միջնադարին արժանի խավարամտություն և նախապաշարմունքներ՝ հակակաթոլիկություն ու արխայիկ պահվածք բարոյականության մեջ: Իհարկե, դա հուսահատեցնում է, բայց մենք պետք է այդ ամենը հասկանանք մեր դիվանագիտական հարաբերություններում այդօրինակ երկրների հետ, հակառակ դեպքում կարող ենք ավելի խորացնել արժեքային անդունդը, որ մեզ առանց այդ էլ բաժանում է:
Ժան-Իվ ԼԱՎՈՒԱՐ, Le croix
Հ.Գ. Ախտորոշման առումով եվրոպացիները անգերազանցելի են, բայց նրանք այդ կետում կանգ են առնում ու սպասում են, որ հիվանդն ինքն իրեն բուժվի: Ձեզ չթվաց, որ Ռուսաստանի նկարագրությունը շատ ծանոթ էր ու, բացառությամբ եկեղեցու, ամբողջությամբ համապատասխանում էր Հայաստանի պատկերին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ